Արտառոց դեպք Երևանում. տղամարդը որոշել է պայթուցիկով վախեցնել ու հայտնվել է հիվանդանոցում

Տղամարդը փորձել է պայթուցիկի միջոցով թռչուններին վախեցնել, սակայն վնասել է իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Սեպտեմբեր — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վարդաշեն թաղամասից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որի աջ ձեռքին ու մատներին վնասվածքներ են եղել։

Գանգոսկրերի կոտրվածքներ ունի. մանրամասներ` 6–րդ հարկից ընկած 2.5–ամյա տղայի վիճակից

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ տղամարդը վնասվածքներն ստացել է տոնական պայթուցիկի պայթեցման հետևանքով։ Նա մեղուներ ունի, որոնց թռչունները ոչնչացնում են, ուստի որոշել է թռչուններին տոնական պայթուցիկով վախեցնել, սակայն պայթուցիկը ձեռքում պայթել է։

Դեպքի մանրամասները պարզվում են։

Արնանման հետքեր, պարկուճներ. Մալաթիա-Սեբաստիայի կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել