Սարսափելի դեպք Սյունիքի մարզում․ երկու դիակ է հայտնաբերվել

Տղամարդկանց դիակների մոտ հրացան է ընկած եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Երեկ Սյունիքի մարզում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Տորունք գյուղի վարչական տարածքում գյուղացիները գտել են հենց Տորունքում ապրող 51-ամյա տղամարդու դի, որի գլխին վնասվածքներ են եղել։ Տղամարդու դիակի կողքն էլ ընկած է եղել 27-ամյա մի երիտասարդի դի, որը ևս ապրում էր Տորունքում։

Արնաշաղախ վիճակում, տարբեր վնասվածքներով «Գյումրի» ԲԿ երկու տղամարդ են տեղափոխվել

Վերջինիս գլխի շրջանում ևս վնասվածք է եղել, ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ հրազենային, քանի որ դիակների մոտ հրացան է ընկած եղել։

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. վարորդին չեն հասցրել հիվանդանոց տանել. տեսանյութ

Մեր տեղեկություններով՝ նրանք հովվություն են անում. տարածքում հայտնաբերվել է նաև նրանց հոտը։
Իրավապահները պարզում են, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ըստ գյուղում առկա խոսակցությունների՝ նրանք թեժ վիճել են իրար հետ, ինչի ժամանակ էլ տեղի է ունեցել սարսափելի դեպքը։

Երևանում երիտասարդ կնոջ սպանության մեջ կասկածվողը Վրաստանի քաղաքացի է