ՌԱԴԻՈ

Քեռյան․ «Չենք կարող ռազմաքաղաքական առումով գտնվել ՀԱՊԿ–ում, տնտեսական մասով գործակցել ԵՄ-ի հետ»

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխման ու Եվրամիության փոխարեն ԵԱՏՄ մտնելու մասին և ինչով էր պայմանավորված նման փոփոխությունը։
Sputnik
Քեռյան․ «Չենք կարող ռազմաքաղաքական առումով գտնվել ՀԱՊԿ–ում, տնտեսական մասով գործակցել ԵՄ-ի հետ»

Երբ 2013թ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշել է անդամակցել Եվրասիական միությանը, առաջին հերթին նկատի ուներ, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշնակցությունը ինքնին թելադրում է մեր դիրքորոշումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գագիկ Քեռյանը։

Որքան աշխատավարձ են ստանում մարդիկ ԵԱՏՄ երկրներում

«Մենք չենք կարող ռազմաքազաքական իմաստով գտնվել ՀԱՊԿ–ում, իսկ տնտեսական առումով գործակցել ԵՄ-ի հետ»,-ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ միանշանակ է, որ ռազմաքաղաքական ինտեգրացիան շատ ավելի կարևոր է, քան տնտեսականը։ Ռազմաքաղաքական շահերը, անվտանգության խնդիրները միշտ ավելի գերակայող են և թելադրում պետության արտաքին ու տնտեսական կողմնորոշումը։

Կովերին «կչիպավորեն». ԵԱՏՄ–ն քննարկում է հաշվառման միասնական համակարգ ստեղծելու հարցը

Քեռյանը նաև հիշեցրեց, որ ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ–ի առաջատար երկիր Ռուսաստանը որոշակի անվտանգային երաշխիքներ է տալիս Հայաստանին։

Հայաստանը միացել է վտանգավոր թափոնների կառավարման մասին ԵԱՏՄ համաձայնագրին