Փաշինյանի «զեմլյակը» կնշանակվի ԳՇ պետի պաշտոնում՝ Արտակ Դավթյանի փոխարեն. «Ժողովուրդ»

Օնիկ Գասպարյանը լուրջ և բազմափորձ զինվորական է և մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին ուզում են նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իսկ Արտակ Դավթյանին հնա­րավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը՝ զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշ­տոնին:

Նիկոլ Փաշինյանը կոչումներ է շնորհել բարձրաստիճան պաշտոնյաներին

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Բայց այս փոփոխության մասով մի խնդիր կա, որը և ձգձգման պատճառն է: Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով իջևանցի է և ՊՆ-ում մտավախություն ունեն, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորվի այս նշանակումից հետո, թե, իբրև, իր «զեմլյակին» բարձր պաշտոնի նշանակեց»,-գրում է թերթը, հավելելով, որ Գասպարյանը լուրջ և բազմափորձ զինվորական է և մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել:

Արտակ Դավթյանը պատմել է նոր ռազմական տեխնիկայի մասին
Հիշեցնենք, որ 2019թ. Հուլիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հայ-ադրբեջանական սահմանը պետք է հսկվի միասնական որոշմամբ. ԳՇ պետ