Հայաստանում քամու ուժգնացում է կանխատեսվում. եղանակի տեսություն

Օդերևութաբաններն առաջիկա օրերի համար օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 4-5-ը Հայաստանի առանձին շրջաններում, 6-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

«Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից». Նաիրա Զոհրաբյան

Օդերևութաբաններն օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չեն կանխատեսում։

Երևանում սեպտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կիջնի մինչև +12 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 27–29 աստիճան տաքություն։