Ինչու Գյուլբուդաղյանցը ազգային հավաքական չի հրավիրել հայտնի ֆուտբոլիստներին

Предматчевая тренировка сборной Армении по футболу (4 сентября 2019). Еревaн
Ֆուտբոլասերները Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին լավ են ճանաչում, բայց կան նաև հայտնի ազգանուններ, որոնք այս անգամ տեղ չեն գտել հավաքականի հայտացուցակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Սեպտեմբեր — Sputnik. ՀՖՖ-ն Եվրոպայի 2020 թվականի առաջնության սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք ընտրական խաղերից առաջ հրապարակեց հավաքականի կազմում ընդգրկված 25 ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվում են Իտալիայի, ապա նաև Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի դեմ խաղերին:

Ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ո՞վ է ամենաշատակերը, ամենակատակասերը և «ամենաթիթիզը»
Ովքե՞ր են Ազգային հավաքականի ամենաշատակեր, ամենակատակասեր և ամենաթիթիզ ֆուտբոլիստները

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ինչու որոշ հայտնի ֆուտբոլիստներ հավաքական չեն հրավիրվել:

Ըստ Գյուլբուդաղյանցի` նրանցից մեկը Յուրա Մովսիսյանն է, որի վնասվածքը թեև ապաքինվել է, սակայն մարզավիճակն այն չէ։

«Նրա վնասվածքն արդեն լիովին ապաքինվել է, բայց դեռևս թիմ չունի, հետևաբար, նաև խաղային պրակտիկա: Այս պայմաններում դժվար է խոսել նրա մարզավիճակի մասին ու հրավիրել հավաքական»,- նշեց նա:

Վահան Բիչախչյանը ևս ազգային հավաքականի կազմում ընդգրկված չէ։

«Տաղանդավոր ֆուտբոլիստ է ու ես հավատում եմ, որ նա մեր հավաքականի ավագն է: Այս հավաքի ընթացքում 20-ամյա ֆուտբոլիստը մեզ հետ մեկ օր մարզվել է: Չեմ բացառում, որ մոտ ապագայում նա կդառնա արդեն հավաքականի լիարժեք  ֆուտբոլիստ»,- ասաց Գյուլբուդաղյանցը:

Հաջորդը Նորբերտո Բրիասկո Բելեկյանն է, ում նույնպես Գյուլբուդաղյանցը լավագույնների շարքին է դասում։

Գյուլբուդաղյանցն ասաց` որն է մեր հավաքականի խնդիրը. Հայաստան–Իտալիա խաղը թեժ է լինելու

«Ես նրան դիտարկում էի, որպես կենտրոնական հարձակվող, բայց դա նրա մոտ չստացվեց: Իր թիմում նա խաղում է եզրային հարձակվողի դիրքում, իսկ եզրերում մենք լավ ֆուտբոլիստներ ունենք»,- հայտնեց գլխավոր մարզիչը:

Գոռ Մալաքյանի մարզավիճակը վատը չէ, սակայն էմոցիաները ֆուտբոլիստին հաճախ են խանգարում։

«Գոռը շատ լավ ֆուտբոլիստ է, ու լավ էլ մարզավիճակում է գտնվու,, բայց դեռևս չի կարողանում զսպել իր էմոցիաները, ու անընդհատ դեղին քարտեր է ստանում: Եթե կարողանա լրացնել այդ բացը, ապագայում մեր ընտրանուն շատ պետք կգա»,- նշեց Գյուլբուդաղյանցը:

Մխիթարյանի ֆուտբոլային անակնկալները, կամ Հավերժական քաղաքում արդեն մերոնքական կա

Գլխավոր մարզչի առանձնացրած ֆուտբոլիստների լավագույն հնգյակը եզրափակում է Արտյոմ Սիմոնյանը։

«Արտյոմը շատ լավ է սկսել Հայաստանի առաջնությունում, բայց նա խաղում է այն դիրքում, որտեղ Հենրիխ Մխիթարյանը։ Այդ դիրքում խաղալու համար հրավիրել ենք նաև Պետրոս Ավետիսյանին և Էրիկ Վարդանյանին»,- եզրափակում է Գյուլբուդաղյանցը:

Գաել Անդոնյա, Արազ Օզբիլիս, Լևոն Հայրապետյան. նրանք ևս կարող էին լավագույնս դրսևորել իրենց ֆուտբոլային հմտությունները, սակայն եղավ այն, ինչ եղավ...

Sputnik  Արմենիան ներկայացնում է վերջիններիս ազգային հավաքականի հայտացուցակում չհայտնվելու հնարավոր պատճառները։

«Փյունիկից» մինչև «Ռոմա». քանի միլիոն է «պտտվում» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերների շուրջ

Գաել Անդոնյան(պաշտպան) երկար ժամանակ է`թիմ չուներ և, բնականաբար, մարզավիճակի մասին խոսելն ավելորդ է: Ուրախացանք, երբ տեղափոխվեց «Այաչո», որը խաղում է ֆրանսիական երկրորդ դիվիզիոնում, բայց այնտեղ էլ առայժմ ոչ մի հանդիպման չի մասնակցել:

Արազ Օզբիլիսը հավաքականի առաջատար խաղացողներից է: Երկար ժամանակ խաղային պրակտիկա չուներ: Եվ, հավանաբար, դա է հիմնական պատճառը, որ հավաքականը նրան չի հրավիրել: «Փյունիկի» հետ պայամանագիր կնքելուց հետո Արազն արդեն հաստատ խաղաժամանակ կստանա, այսինքն` այդ դեպքում հավաքական վերադառնալն ավելի ռեալ կդառնա:

Ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանին, ապա  նա ևս, «Ալաշկերտից» հեռանալուց հետո, դեռևս թիմ չունի, հետևաբար, խաղային պրակտիկա ևս չկա: