Բուժօգնության է դիմել պայմանագրային զինծառայող՝ դեմքի ու մարմնի վնասվածքներով

Զինծառայողին ծեծել է հարևանը՝ մեքենայի կայանման տեղի պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա է տեղափոխվել Երևանում ապրող 40-ամյա մի տղամարդ, որը որպես պայմանագրային զինծառայող աշխատում է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

Ավազակային հարձակում և ծեծ Երևանում. 55–ամյա տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել

Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ դեմքին, վնասվածքներ են եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդը վնասվածքները ստացել է իրենց շենքի բակում, որտեղ վեճ է տեղի է ունեցել նրա և հարևանի միջև։

Վեճն առաջացել է մեքենաների կայանման տեղի հետ կապված տարաձայնությունից։

Ւրավապահները պարզում են դեպքի մանրամասները:

«Հայանտառի» աշխատակիցը մենակ «լուծել է» երկուսի հարցերը. եղբայրները հիվանդանոցում են