ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Խորենացու փողոցի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի մոտ Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Ս.-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի գազային ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի վաճառող, Երևանի բնակիչ, 31-ամյա Սեյրան Պ.-ի «հարցերը լուծել»:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, ժամը 10:40-ի սահմաններում:
Սարսափելի դեպք Սյունիքի մարզում․ երկու դիակ է հայտնաբերվել
Կայքի տեղեկություններով՝ այդ ամենը նկատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու պահպանության բաժնի հրամանատար Կարեն Վ.-ն , ով կարողացել է Աննա Ս.-ին հանդարտեցնել, որից հետո բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:
Աննա Ս.-ն աշխատում է Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մենեջեր: