Գյուլբուդաղյանցն ասաց` որն է մեր հավաքականի խնդիրը. Հայաստան–Իտալիա խաղը թեժ է լինելու

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց վաղվա խաղին մեր թիմի պատրաստվածության և Յուրա Մովսիսյանին հավաքական չհրավիրելու պատճառների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Մեր հավաքականը շատ լավ գիտակցում է, թե ինչ թիմի հետ է վաղը մրցելու, բայց ամեն ինչ կանի, որպեսզի կարողանա ուրախություն պարգևել իր երկրպագուներին և հայ ժողովրդին։ Այս մասին այսօր, նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Նշենք, որ սեպտեմբերին 5–ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2020թ.–ի որակավորման փուլի Հայաստան–Իտալիա հանդիպումը։

Ուզում եմ ստանալ խաղաժամանակ, որն «Արսենալում» ինձ չէին տալիս. Մխիթարյանը` տեղափոխության մասին

«Միակը խնդիրը, որ ունի մեր հավաքականը, կապված է արտասահմանում հանդես եկող մեր ֆուտբոլիստների հետ։ Նրանք երկար ճանապարհ են անցնում և հոգնած են ներկայանում հավաքին։ Հույս ունեմ, որ այս 2 օրվա ընթացքում ֆուտբոլիստները կհասցնեն վերականգնվել ու արժանի մրցակցություն ցույց կտան Իտալիայի պես հզոր թիմին»,–ասաց գլխավոր մարզիչը։

Խոսելով Իտալիայի հավաքականի մասին` Գյուլբուդաղյանցը նշեց, որ ճիշտ է`Ռոբերտո Մանչինին սերնդափոխություն է կատարում, բայց կտրուկ քայլերի չի դիմում։ «Թիմում ընդամենը 3 կամ 4 նոր խաղացող է հայտնվել։ Փոխվել է Իտալիայի հավաքականի խաղի որակը մարտավարությունը, ֆուտբոլային փիլիսոփայությունը, բայց Իտալիան ինչպես եղել, այդպես էլ մնում է հզոր հավաքական»,–ասաց Գյուլբուդաղյանցը։

«Առնվազն հայ է». Հռոմի բնակիչները Մխիթարյանի համար հայ-իտալական նոր բառախաղ են հորինել

Անդրադառնալով Յուրա Մովսիսյանի հավաքականում չընդգրկվելու մասին հարցին` գլխավոր մարզիչը նշեց, որ Յուրան ապաքինվել է վնասվածքից, բայց առայժմ թիմ չունի, խաղային պրակտիկան չունի, այդ պատճառով չի հրավիրվել հավաքական։