ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Գիշերն արջ է մտել Վայոց Ձորի մարզի Արփի գյուղ, 1-ին փողոցի 27-րդ տան բակում վնասել 22 ճագար ու անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում՝ 3 ճագար և 1 մեղվի փեթակ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրաիճակների նախարարության ԱԻՆ կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահազանգն ԱԻՆ-ում ստացել են սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին:
Դիլիջանում արջի քոթոթն անակնկալ է մատուցել մարդկանց. կենդանին հյուրանոց է եկել. տեսանյութ
Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային բաժնի պետական տեսչության պետին և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին: