Գինիների արտահանումն աճել է. Փաշինյանը հայկական նոր բրենդի նախանշաններ է տեսնում

Նռան գինին ունի հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի:

«Երևանի գինու օրեր» միջոցառումը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը

Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անկեղծացել է՝ նշելով, որ նախկինում միշտ կասկածով է վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնը փոխել է նրա կարծիքը:

«Հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի եւ այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»,-գրել է ՀՀ վարչապետը:

Իրարանցում Երևանի կենտրոնում. մարդիկ վարչապետի հետ գինի են խմում և լուսանկարվում
Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 3–ին և 4–ին Երևանում նշեցին «Գինու օրերը»։ Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները հնարավորություն ունեցան միասին վայելելու հայկական գինու ավելի քան 200 տեսակ։

«Գինու օրեր» փառատոնին մասնակցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի հետ։ Նրանց ներկայությունը Սարյան փողոցում ավելի մեծ թափ հաղորդեց փառատոնին:
Ջազ և ժպիտներ «Գինու օրերում». Երևանում կարելի է համտեսել ավելի քան 200 տեսակ գինի