Բժշկականն Արսեն Թորոսյանին դատի է տալու

Բուհի իրավաբաններն աշխատում են Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմում ներկայացնելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից դատական հայց կներկայացվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդականը տապալեց նրա մամուլի ասուլիսը

«Այս պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը։ Հայցադիմումի հիմքն այն է, որ երեկ թե՛ ուղիղ եթերի ժամանակ, թե՛ հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ուզում է փոխել բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը, բայց դա իրեն չհաջողվեց»,–ասաց նա։

Թորոսյանի նախկին խորհրդականը պահանջում է նրա հրաժարականը, նախարարը՝ կոչ անում շոու չսարքել
Դանիելյանի խոսքով` խնդիրն այն է, որ նախարարը չունի նման լիազորություն. բուհի լիազոր մարմինը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։

«Նախկին բաստիոնների անկումը բուռն է լինում». Թորոսյանը հայտարարեց՝ ով է գործում իր դեմ

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել էր Թորոսյանի ասուլիսը։ Նա դահլիճ էր մտել, երբ նախարարը ներկայացնում էր առողջապահության ոլորտի վերջին ամիսների ցուցանիշները։ Թամամյանն ասել էր, որ հարցեր ունի նախարարին ուղղելու և չէր ենթարկվել Թորոսյանի հորդորին՝ անել դա ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացել էր` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը Facebook-յան իր էջից ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Բժիշկների միության նախագահն այլևս չի ցանկանում լինել Արսեն Թորոսյանի խորհրդատուն. ինչո՞ւ