Ամուլսարի գործով հնարավոր են արբիտրաժային գործընթացներ. Ավինյան

Փոխվարչապետի խոսքով`Ամուլսարի հարցում իր գործը միայն մեր պետական շահը պաշտպանելն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել Ամուլսարի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները`նշելով, որ Ամուլսարի գործով հնարավոր է`արբիտրաժային գործընթացներ լինեն։

Նա ընդգծեց, որ Ամուլսարի հարցում իր գործը միայն մեր պետական շահը պաշտպանելն է։

Եթե այս իշխանությունն ազնիվ է, Ամուլսարի հարցում անաչառ քննություն կիրականացնի. տնտեսագետ

«Ինչպես բոլոր հանքերի, Ամուլսարի դեպքում ևս, ինձ առաջին հերթին անհանգստացնում է դրանց` բնության ու մարդկանց պատճառած վնասը»,–նշեց Ավինյանը։

Փոխվարչապետին չի զարմացրել «Էլարդի» վերջին հայտարարությունը` հանքի շահագործման թույլտվության վերաբերյալ։

«Կարծում եմ` որ Քննչական կոմիտեի եզրակացությունը պրոֆեսիոնալ քննության և գնահատանքի կարիք ունի, ես այս պահին չեմ կարող այն գնահատել»,–ասաց Ավինյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։

Հայկ Գրիգորյանը չի «մարսելու» Ամուլսարը. «Փաստ»

Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։