Կրակոցներ`Մալաթիա-Սեբաստիայում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Ըստ լուրերի`տղամարդիկ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Սեպտեմբեր — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ կրակոցներ են հնչել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Անդրանիկի փողոցում, ինչի հետևանքով երկու տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ լուրերի`տղամարդիկ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։

Ըստ որոշ տեղեկությունների՝ միջադեպ է տեղի ունեցել, ինչի ժամանակ էլ տղամարդիկ վիրավորվել են։

Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վրաերթի ենթարկված 11–ամյա աղջկա կյանքը

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։