Ամուլսարի հարցը քննարկվել է կառավարությունում. Փաշինյանը հանձնարարական է տվել

Կառավարությունում հրավիրված հերթական քննարկման ժամանակ ևս մեկ անգամ արձանագրվել է, որ Ամուլսարի ծրագրում մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5  սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Гора Амулсар, Армения
Եթե այս իշխանությունն ազնիվ է, Ամուլսարի հարցում անաչառ քննություն կիրականացնի. տնտեսագետ

«Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարցի շուրջ  ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն:

Ամուլսարի գործով հնարավոր են արբիտրաժային գործընթացներ. Ավինյան

Վարչապետն, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար: