«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռոմային». Հենրիխ Մխիթարյանը բացառիկ հարցազրույց է տվել

Հայ ֆուտբոլիստը վստահեցրել է, որ ամեն ինչ անելու է «Ռոմային» օգնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շատ ուրախ է, որ տեղափոխվել է իտալական «Ռոմա» ակումբ։ Նա այս մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

«Առնվազն հայ է». Հռոմի բնակիչները Մխիթարյանի համար հայ-իտալական նոր բառախաղ են հորինել

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռոմա» ակումբին: Խոսելով ակումբի ղեկավարության հետ՝ հասկացա, որ ակումբի առջև շատ մեծ նպատակներ են դրված: Ակումբը ցանկանում է մրցաշրջանն ավարտել Չեմպիոնների լիգայի գոտում, իսկ ընթացիկ մրցաշրջանում նվաճել Եվրոպայի լիգայի ու Իտալիայի գավաթը: «Ռոման» նոր գլխավոր մարզիչ ունի: Ակումբ են տեղափոխվել մեծ թվով նոր ֆուտբոլիստներ: Սա ինձ համար հնարավորություն է, որպեսզի իմ ներդրումն ունենամ նոր թիմի ստեղծման գործում»,– ասել է Մխիթարյանը:

Երեկ հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի վերջ։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի» երկրում Մխիթարյանը ելույթ է ունենալու 77 համարով։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Ամեն ինչ Հենրիխ Մխիթարյանի մասին. ի՞նչ նվաճումների է հասել նա