ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը
դստեր՝ Մոնիկայի հետ, լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Լուսանկարում ուրախ հայրիկը նստած է հատակին, իսկ աղջնակը գրկել է հորը թիկունքից:
«Մալադեց». Միհրան Հարությունյանին ապագա հաղթանակների է պատրաստում Սվետլանա Անդրեևան
«Փոքրիկիս հետ»,-լուսանկարին կից գրել է մարզիկը:
Նշենք, որ Միհրան Հարությունյանի դուստրը առաջին ամուսնությունից է: Երկրորդ անգամ մարզիկն ամուսնացել է երգչուհի Բեբիա Մակտինաի հետ: Օրեր առաջ զույգը նշեց իրենց ամուսնության 2-րդ տարեդարձը, որը համընկնում է մարզիկի կնոջ ծննդյան տոնի հետ։
Զույգն ամուսնացել է 2017թ.–ի օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում։