Կապանի օդանավակայանը վերանորոգվում է, մյուսների հարցը լուրջ է. Ռևազյան

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը հույս ունի, որ Կապանի օդանավակայանը շուտով կգործի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն դեռ հայտնի չէ` երբ կսկսի այն գործել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Ե՞րբ կբացվի Կապանի օդանավակայանը. պատասխանում է Տաթևիկ Ռևազյանը

«Կարևորն այն է, որ Կապանի օդանավակայանում արդեն աշխատանքներ են տարվում և հույս ունենք, որ շուտով այն կբացվի»,–ասաց նա։

Օդանավակայան Կապանում` 6 ժամը 45 րոպեում. արդյո՞ք անվտանգ կլինեն սյունիքյան վայրէջքները

Հայաստանյան մյուս փոքր օդանավակայաններն աշխատեցնելու առումով՝ դեռ նոր բան չկա, քանի որ ներդրող չկա։ Ռևազյանի խոսքով` փոքր ավիացիայի զարգացումը շատ ծախսատար է, քանի որ բացի օդանավ գնելուց, անհրաժեշտ է վազքուղի վերանորոգել, ինչը բավական թանկ է։ Այդ գումարները, ըստ Ռևազյանի, ավիատոմսերի հաշվին չեն կարող հետ ստանալ։

Կապանի օդանավակայանը գրեթե պատրաստ է. Սյունիքի մարզպետի խորհրդական

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը կարծում է, որ փոքր օդանավակայանները կարող են գործել, եթե գտնվի ներդրող, որը կփորձի օդանավակայանի գտնվելիք վայրի ընդհանուր տարածքը զարգացնել` հյուրանոցներ կառուցել, տուրիզմը խթանել։

Հիշեցնենք՝ նախատեսվում է, որ Կապանի օդանավակայանի ուղևորային համալիրի մակերեսը նախկին 160 քմ-ի փոխարեն կլինի 900 քմ, իսկ սպասարկման հնարավորությունը՝ 1 ժամում 100 մարդ:

Կապանի օդանավակայանի շահագործումը հնարավորություն կտա Սյունիքի մարզկենտրոնից Երևան  հասնել ընդամենը 40 րոպեում։