ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Սոցցանցերում տարածվում են երեկ Բահամյան կղզիներում մոլեգնած «Դորիան» փոթորկի էպիկետրոնում նկարահանված կադրերը, որոնք հնարավոր է եղել ստանալ Lockheed WP-3D Orion օդանավի օգնությամբ (օգտագործվում է փոթորիկների ուսումնասիրման համար)։ Այս մասին հայտնում է RNS լրատվական գործակալությունը։
«Շերեմետևոյում» երկու ինքնաթիռ բախվել են միմյանց. տեսանյութ
Նկարահանումն իրականացվել է, երբ փոթորիկը հասել է իր ամենավերջին` հինգերորդ կարգին։ Քամու ուժգնությունը հասել է 257 կմ/ժ–ի և կարող է վերացնել իր ճանապարհին պատահած ամեն բան։
Այսօրվա դրությամբ հայտնի է, որ Բահամյան կղզիներում փոթորկի պատճառով 5 մարդ է մահացել։ Երեկ տարհանվել է Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգների, ինչպես նաև Ֆլորիդայի 9 ափամերձ օկրուգների բնակիչների մի մասը։
Այժմ, ԶԼՄ–ների տվյալներով, «Դորիան» փոթորիկը թուլացել է և հասել 3-րդ կարգի։
Կալիֆոռնիայում երկրաշարժից հետո առաջացած ճեղքը տիեզերքից էլ է երևում