ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. «Գյումրի» բժշկական կենտրոն երեկ գիշեր հոսպիտալացված երկու քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել արնաշաղախ վիճակում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք դանակահարվել են։ Նրանցից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է, որի վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում է եղել, իսկ մյուսը 18-ամյա մի երիտասարդ է, որի վնասվածքը դարձյալ կրծքավանդակի հատվածում է։
Բժիշկները վիրահատել են նրանց։ Տղամարդիկ ոչինչ չեն հայտնել իրենց հետ կատարվածի վերաբերյալ։
Իրավապահները միջոցառումներ են իրականացնում կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։