ԱՄՆ–ն պատրաստ է հինգ հազար զինծառայողի հանել Աֆղանստանից

Ամերիկյան զինծառայողներին հանելու մասին համաձայնագիրը պետք է հաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Միացյալ Նահանգները պատրաստ է 135 օրվա մեջ Աֆղանստանում տեղակայված իր 5 կայաններից հինգ հազար զինծառայող հանել` թալիբների հետ պայմանագրի նախագծի համաձայն։ Այս մասին RT–ի փոխանցմամբ հայտնել է Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը։

Հայաստանն ու մոռացված պատերազմն Աֆղանստանում. ինչի մասին չարժե լռել 30 տարի անց

«Այո, մենք սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել», ասել է Խալիլզադը TOLOnews–ի հետ հարցազրույցում` մեկնաբանելով պայմանավորվածությունը թալիբների հետ։

Միաժամանակ նա ավելացրեց, որ համաձայնագիրը վերջնական չի համարվում, քանի որ այն պետք է հաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սեպտեմբերի 1–ին Խալիլզադը հայտնել էր, որ «Թալիբան» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) աֆղանական ծայրահեղական շարժման հետ բանակցությունների իններորդ փուլն ավարտվել է։ Նա նշել էր, որ կողմերը համաձայնագրի ստորագրման եզրին են։