Երևանում երիտասարդ կնոջ սպանության մեջ կասկածվողը Վրաստանի քաղաքացի է

Իրավապահները տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանած քաղաքացուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. 28-ամյա Ն. Հովհաննիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դժբախտ պատահար Երևանում. աշխատավայրում ստացած այրվածքների պատճառով տղամարդը մահացել է

Ըստ տեղեկությունների՝ Սարկիսյանը հայտնաբերվել է գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, Վանաձորում գործող «Արգիշտի» հյուրանոցային համալիրում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճակում հայտնաբերել էին Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին:

16-ամյա տղան՝ ավտոմեքենայի ղեկին. պատանեկան զվարճանքը տխուր ավարտ է ունեցել

Ըստ դատաբժշկի նախնական տեղեկությունների` Հովհաննիսյանը մահացել էր խեղդելու հետևանքով: 
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների խոսքով` սպանվածը վարձակալական հիմունքներով էր բնակվում հիշյալ հասցեում և բնակիչների հետ գրեթե չէր շփվում։