ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Արտյոմ Հակոբյանը, որը Հայաստանը ներկայացնում էր «Նոր ալիք – 2019» երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթում, Instagram–ում տեսանյութ է հրապարակել Comedy Club–ի մասնակից Դեմիս Կարիբիդիսի հետ, որտեղ նրանք հայերեն են խոսում։
Դեմիս Կարիբիդիսը Tyom–ին հարցնում է. «Ո՞նց եք, ախպերներ... առողջություն», երգիչը պատասխանում է` շատ լավ։
Այս ամենը տեղի է ունենում աղմկոտ խնջույքի ժամանակ, որը, հավանաբար, վարում էր նաև Դեմիս Կարիբիդիսը։
Թբիլիսիում ծնված 37–ամյա հույն Դեմիս Կարիբիդիսը (իսկական ազգանունը` Կարիբով) երգիծաբան է ու Կուբանի հավաքականի ՈւԱՀ (Ուրախների և հնարամիտների ակումբ) մասնակից։ Նա Ռուսաստանում ու հետխորհրդային տարածքում ամենամեծ պահանջարկ ունեցող երգիծաբաններից է։
Tyom–ը ներկայացնում էր Հայաստանն ու իններորդ տեղն զբաղեցրեց «Նոր ալիք – 2019» մրցույթում։ Նա հինգերորդ համարի տակ էր ելույթ ունենում ու կատարում էր «Let me feel you» երգը։ Երաժշտության հեղինակը Գոռ Սուջյանն է, խոսքերի հեղինակը Աննա Հարությունյանն է։