ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում սեպտեմբերի 2-ի երեկոյան գրանցված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գյումրիում սեպտեմբերի 2-ի երեկոյան գրանցված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կենտի հատկանիշներով այն է ՝ 2 անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
«Պատճառները, այդ թվում նաև քրեական գործի համար կարևոր մի շարք հանգամանքներ պարզելու համար կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից, բայց ասեմ, որ օպերատիվ մարմինների տեսադաշտում կան անձիք, կան շրջանառվող վարկածներ. այդ ուղղությամբ կատարվում են բոլոր գործողությունները»,- նշեց Գաբրիելյանը։
Հիշեցնենք` երեկ երեկոյան` ժամը 21: 00-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 52-ամյա Իսահակ Ա.-ն և 21-ամյա Ռազմիկ Ա.-ն։ Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացիները վիրահատվել են։
Վրաերթի ենթարկված 45-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
Ըստ տեղեկությունների` տուժածներն ազգականներ են։
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել «Անի» թաղամաս տանող ճանապարհին։