ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հրդեհը, որի հետևանքով մեկ մարդ տուժել է, տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը` Սոչիում գտնվող չորս հարկանի բնակելի տանը։ Այս մասին հայտում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԻՆ–ի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 01:57–ին հաջողվել է մեկուսացնել։ Հրդեհն ամբողջովին մարվել է ժամը 03:57–ին։
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթն իր հերթին հայտնում է, որ միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել։ 18 մարդու հաջողվել է փրկել։
Տեղեկություն կա, որ Լեչեբնայա փողոցում գտնվող տան հրդեհը բռնկվել է երրորդ հարկում է սկսվել։
Դեպքի վայրում աշխատում է 63 փրկարար ու 20 միավոր տեխնիկա։