Հասան Ռոհանին հայտնել է` որ դեպքում ամերիկացիների հետ երկխոսության կգնա

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է իր ամերիկացի գործընկերոջ` Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին հերքել է ԱՄՆ–ի ղեկավարության հետ երկկողմանի բանակցությունների հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել». ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու Հայաստանը

Ավելի վաղ ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի վերջում ասել էր, որ կարող էր հանդիպել Ռոհանիի հետ «ճիշտ ու համապատասխան պայմաններում»։ Բացի այդ, Թրամփի կարծիքով` Թեհրանն ուզում է  նոր գործարք կնքել ԱՄՆ–ի հետ։ 

«Եթե ԱՄՆ–ն հանի բոլոր պատժամիջոցները, ապա կարող է նախկինի պես երկխոսության մեջ մտնել «5+1» ձևաչափում», – ասել է Ռոհանին։

ԱՄՆ–ի և Իրանի հարաբերությունները կտրուկ սրվել էին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց «միջուկային գործարքից» դուրս գալու մասին։ Ամերիկայի իշխանությունը տնտեսական խիստ պատժամիջոցներ մտցրեց և շարունակում է ուժեղացնել ճնշումը։ Վաշինգտոնի նպատակը` Թեհրանի «վարքագիծը փոխելն» է։ ԱՄՆ–ն նաև ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել Իսլամական հեղափոխության պահակների կորպուսին։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան

Դրան ի պատասխան` Իրանն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), իսկ Միացյալ նահանգները` «ահաբեկչությանը ֆինանսավորող պետություն»։