ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ` դանակահարության հետևանքով շտապօգնության մեքենայով Շենգավիթ վարչական շրջանից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 55 տարեկան մի տղամարդ, որն ապրում է Շենգավիթում։
Քաղաքացին դանակի հարվածն ստացել է կրծքավանադակի շրջանում։ Բժիշկներին հաջողվել է փրկել տղամարդու կյանքը։
Ըստ շրջանառվող լուրերի` տղամարդու և նույն թաղամասում ապրող երկու երիտասարդի միջև անհիմն վեճ է սկսվել, որի ընթացքում նրանցից մեկը ինչ-որ իրով հարվածել մյուսի գլխին, իսկ վերջինս դանակահարել է նրան։
Ողբերգական վրաերթ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին. 13-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ իրավապահներին հայտնի է երիտասարդների ինքնությունը։