ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևան կժամանի սեպտեմբերի 5-ին: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Չեֆերինը ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՖՖ–ն խոստանում է ավելի ուշ ներկայացնել Չեֆերինի այցելության ծրագրի մանրամասները: