Որոշ դասախոսներ հրաժարվել են դասավանդել Տնտեսագիտական համալսարանում

Վերջիններս իրենց զորակցությունն են հայտնում ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) դասավանդելու իրենց իրավունքից հրաժարվելու մասին այսօր հայտարարել են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Վաչե Քալաշյանը և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը:

Այս մասին տեղեկացնում է «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության facebook-յան էջը։

Կոլապս Տնտեսագիտական համալսարանում. դասախոսները ռեկտորին մեղադրում են գրագողության մեջ

Վերջիններս իրենց զորակցությունն են հայտնում ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նախորդ տարվա դեկտեմբերին սեփական դիմումի համաձայն ազատվել էր ռեկտորի պաշտոնից։ Կորյուն Աթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից: Նա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել նույն բուհի դասախոս Ռուբեն Հայրապետյանը, ում վերջերս բուհի դասախոսները մեղադրեցին գրագողության մեջ։

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը վիրավորել էր բուհի դասախոսներին, նրանք էլ որոշել էին 5 տարի անց հայտարարել, որ իրենց նախկին ուսանող, այսօր` բուհի ժամանակավոր ղեկավար Ռուբեն Հայրապետյանը գրագողությամբ ու կեղծիքներով է դոկտորի աստիճան ստացելև դիմել էին դատարան։

Խաչատրյան. «ՀՊՏՀ–ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի հրաժարականը հետևանք էր նրա կտրուկ քայլերի»

Ի դեպ, Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՊՏՀ 24 դասախոսների հայցադիմումն ընդդեմ նույն ԲՈՒՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի:

Օգոստոսի 22–ին ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը։ Այսօր` ուսումնական 1–ին օրը, ՀՊՏՀ ուսանողների մի մասը սկսեց դասադուլով` այսպիսով իրենց զորակցությունը հայտնելով Ռուբեն Հայրապետյանին։