Ռոբերտ Քոչարյանի թե՛ տրամադրությունը, թե՛ տեսքը տեղն է. Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը հոր ծննդյան օրվանից օրեր առաջ այցելել ու տեսակցել է նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, 4 օր առաջ է այցելել հորն ու տեսել` Քոչարյանի թե՛ տրամադրությունը, թե՛ տեսքը տեղն է։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։

Դատարանի որոշմամբ պարզ դարձավ քննիչի ու դատախազների փնթի աշխատանքը. Լևոն Քոչարյան

Նշենք, որ Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Քոչարյանի աջակիցներն այցելել են Եռաբլուր։

«Նախորդ շաբաթվա մեջ` հինգշաբթի օրն եմ այցելել հորս` նրա ծնունդից առաջ (օգոստոսի 31–ին էր ծննդյան օրը,-խմբ.)։ Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը լավ էր, տեսքը` նույնպես»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Դատախազները գործը ձգձգելու միտում ունեն. Ռոբերտ Քոչարյան
Նրա խոսքով` մեկ տարուց ավել է, ինչ իրենց ընտանիքը պայքարում է անարդարության դեմ։ Ըստ նրա` իրենք պայքարում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի դեմ կատարվող ապօրինություններին օր առաջ վերջ դրվի։

Խոսելով Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի մասին` Լևոն Քոչարյանը նշեց՝ հպարտ է, որ Արցախի անկախության հարցում իր ներդրումն ու անմիջական մասնակցությունն է ունեցել հայրը։

Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլև վրաններում՝ Փամբակի լեռներում. Լևոն Քոչարյան

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գլխավոր դատախազության բողոքը՝ քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։  Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իրեն թույլ էր տվել մի շարք արտահայտություններ՝ խախտելով Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ Մասնավորապես, ՀՔԾ պետը հաստատված փաստ էր համարել  Քոչարյանին վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։

Կարևոր է դատավորի անձը, որը տղամարդկություն կունենա օրենքով առաջնորդվել. Լևոն Քոչարյան
Բացի այդ, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Գլխավոր դատախազության մեկ այլ բողոք՝ հաստատելով, որ խախտվել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և Սահմանադրական դատարանի որոշման վրա ճնշում գործադրելու, իսկ նրա որդին` Սեդրակ Քոչարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ։