Փարիզում կտուգանեն չափազանց աղմկոտ մեքենաների վարորդներին

Տուգանելու համար նախատեսված հատուկ ռադարները թեստավորման փուլում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Փարիզի արվարձաններում հայտնվել է նոր համակարգ, որը միկրոֆոնների և տեսախցիկների միջոցով գտնում է չափազանց շատ աղմկոտ մեքենաներին։ Այս մասին հայտնում է engadget-ը։

Այ քեզ բան․ «ինքնակապկպվող» մարզակոշիկները, ոսկե անլար ականջակալները և «խելացի» սեղանը

Աղմուկը տարբերակող միկրոֆոնները չորսն են։ Սարքի 40 օրինակ արդեն տեղադրել են տարատեսակ հաստատությունների դիմաց և քաղաքի ժամանցային հատվածներում, ևս 17-ը՝ հսկայական կառույցների շրջակայքում։

«Յանդեքս. Տաքսի» հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել

Համակարգը դեռ թեստավորման փուլում է։ Փորձարկման նպատակն է պարզել, թե որքանով է օգտակար նման տեխնոլոգիան և պարզել տուգանքի հանգեցնող աղմուկի հիմնական մակարդակները։ Այս աշնանը քվեարկություն կանցկացվի աղմուկի ռադիոտեղորոշիչների լիարժեք ներդրման մասին օրինագիծն ընդունելու համար:

Instagram-ը սեփական մեսենջերը կունենա․ ինչ գործառույթներ է ունենալու նոր գործիքը