Հայտնի է՝ ինչից են թունավորվել Գյումրու հարսանքավորները

Հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար» աղցաններում ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանիքի մասնակիցները թունավորվել են աղցաններից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Գյումրիում հարսանիքի հյուրերի մոտ մասսայական թունավորում է եղել

«Ձեռնարկված հետազոտությունների արդյունքում պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված  կղանքի և  փսխման զանգվածներից»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Գյումրիում թունավորվածներից 43–ը դուրս է գրվել հիվանդանոցից. նրանցից 9–ը անչափահաս էին
Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին Գյումրիում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանիքից հետո հյուրերի մի մասի ինքնազգացողությունը վատացել էր: Նրանց տեղափոխել էին Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց: 
Ներկա պահին բոլոր հիվանդները, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից: