Հայկական զորախումբը մասնակցում է «Մարտական ընկերակցություն 2019»–ին

Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն հաջողություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։

Հայկական զորախումբը մասնակցում է «Մարտական ընկերակցություն 2019»–ին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, շարահրապարակում հնչել են մասնակից երկրների պետական օրհներգերը,  հանդիսավոր քայլերթով անցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի  ազգային ստորաբաժանումները:

Հայկական զորախումբը մասնակցում է «Մարտական ընկերակցություն 2019»–ին

Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են համատեղ զորավարժության անցկացումը ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում  համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու առումով:

Հայկական զորախումբը մասնակցում է «Մարտական ընկերակցություն 2019»–ին

Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:

Մարտական հրաձգությամբ անցկացվող «Մարտական ընկերակցություն 2019» զորավարժության ավարտական փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին: