Տարածաշրջանը «եռում» է. Բախտաձեի հրաժարականը ինչպես կանդրադառնա հայ-վրացական կապերի վրա

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտձեի հրաժարականը շտկումներ կմտցնի երկրի ներքաղաքական օրակարգում։ Ինչպես դա կանդրադառնա Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունների վրա, և ով կլինի կառավարության հաջորդ ղեկավարը` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել են փորձագետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանը կշարունակի իր սերտ համագործակցությունը Հայաստանի հետ` անկախ երկրի վարչապետի փոփոխությունից։ Հայ-վրացական հարաբերությունների վրա բացասաբար չի անդրադառնա նաև այն, որ հնարավոր է Փաշինյան–Բախտաձե ոչ պաշտոնական հանդիպումները դադարեցվեն։ Սրանում վստահ են փորձագետները Թբիլիսիում ու Երևանում։

Այսօր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտձեն Facebook–ի իր էջում հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ավելի ուշ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա ասաց, որ հեռանում է, քանի որ այն նպատակներն ու խնդիրները, որոնք դրվել էին իր առջև որպես վարչապետի (այդ պաշտոնում առաջադրվելու ընթացքում), իրագործվել են։

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Մամուկա Բախտաձեի հետ

Վրացական լրատվամիջոցների տվյալներով` նրա պաշտոնը կզբաղեցնի Վրաստանի ներքին գործերի նախագահ Գեորգի Գախարիան։

Ռեստարտ չի լինի

Քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան Sputnik Արմենիկայի հետ զրույցում ընդգծեց, որ Վրաստանի կառավարության ղեկավարի փոփոխությունը չի անդրադառնա հայ-վրացական հարաբերություններ վրա։

«Բոլոր նախագծերն ու Երևանի և Թբիլիսիի հարաբերությունների օրակարգն ուժի մեջ կմնան։ Երկկողմանի փոխներգործությունը կմնա նույն մակարդակի վրա` ռազմավարական գործընկերություն», –ասաց Մաիսայան։

Նրա հետ համամիտ է նաև Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Նա ընդգծեց, որ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն կանխատեսվում։ Փորձագետը վստահ է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որին կանխատեսում են վարչագետի պաշտոնում, կփորձի էլ ավելի դինամիկ դարձնել երկու երկրների համագործակցությունը։

«Գախարիան դրական է վերաբերվում Երևանի ու Թբիլիսիի միջև երկկողմանի հարաբերությունների խորացմանը», – պարզաբանեց Մելիքյանը։

Վրաստանի վարչապետի` Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան. ֆոտոշարք

Ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի ու Մամուկա Բախտաձեի ոչ պաշտոնական հարաբերություններին` Մելիքյանը նշեց, որ այս պահին անհասկանալի է` արդյոք այն կպահպանվի, թե՞ ոչ։ Սակայն, ամեն դեպքում, ոչ պաշտոնական հանդիպումների բացակայությունը չի անդրադառնա Թբիլիսիի ու Երևանի հարաբերությունների վրա։ Այդ բացթողումը կլրացնեն պաշտոնական հանդիպումները։

Ինչու՞ Բախտաձեն հեռացավ

Մաիսայան ու Մելիքյանը տրամաբանական են համարում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականը։ Փորձագետները վստահ են, որ այսպիսով երկիրը քաղաքական զարգացման նոր փուլ մտավ։

«Բախտաձեն տեխնոկրատ էր։ 2020թ.–ի հոկտեմբերին  նշանակված խորհրդարանական ընտրությունները նոր համակարգով կանցկացվեն։ Ու դրանք պետք է անցկացնի մի մարդ, որը լուրջ քաղաքական կշիռ ունի։ Իսկ Բախտաձեն այդ կշիռը չուներ», –ասաց Մաիսայան։

Նա ընդգծեց, որ արդեն նախկին վարչապետը սպառել էր իր ամբողջ պաշարը։ Իսկ նոր քաղաքական անձը` ի դեմս Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի, կհաղթահարի այն մարտահրավերները, որոնց առջև կկանգնի վրացական հասարակությունը ընտրություններից առաջ։

Առաքելյան. «Վրաստանի նախաձեռնած ծրագիրը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար»

«Մելիքյանն իր հերթին կարծում է, որ Բախտաձեի հրաժարականը սպասելի էր ու դրա մասին խոսվում էր վերջին ամիսների ընթացքում։ Նա վստահ է, որ 2018–ի հունիսին Բախտաձեի նշանակումն ավելի շատ հակաճգնաժամային մենեջմենթի որոշակի միջոցներ էր հիշեցնում։

«Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո պետք էր կառավարության նոր ղեկավար նշանակել։ Բախտաձեն ի սկզբանե դիտարկվում էր որպես ժամանակավոր կերպար, որին ավելի ուշ պետք է փոխարիներ իշխող թիմի մեկ այլ անդամ», – ասաց Մելիքյանը։

Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»

Սակայն Վրաստանում մշտապես տարբեր պատճառներով տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներն ու բողոքի ակցիաները հետաձգեցին այդ հարցը։ Իսկ հասարակական դժգոհության վերջին ալիքն ակնհայտորեն ցույց տվեց, որ Բախտաձեն ունակ չէ ազդել ներքաղաքական զարգացումների վրա։

«Բախտաձեի հրաժարականը սկիզբ դրեց իշխող կուսակցության ռեբրենդինգին։ Այն պետք է առաջիկա ընտրություններում պայքարի խորհրդարանական մեծամասնության համար», – ասաց Մելիքյանը։

Գախարիա, թե ոչ

Մաիսայան կարծում է` շատ մեծ է հավանականությունը, որ վարչապետի պաշտոնում կնշանակվի ՆԳՆ գործող ղեկավար Գորգի Գախարիան։ «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը հենց նրա վրա է դրույքը կատարում։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ հասարակության մի մասը դժգոհ է Գախարիայից, ապա դա պատճառ չէ վարչապետի պաշտոնում չընտրվելու համար։

Իրարանցում Վրաստանում. Զուրաբիշվիլին ներում է շնորհել ոստիկան Մուքբանյանին սպանողին

«Նշեմ, որ հանրահավաքների ընթացքում նրա հրաժարականը պահանջում էր ծայրահեղ քաղաքական ընդդիմությունը («Միասնական ազգային շարժումը») ի դեմս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու։ Իսկ նրանք ամբողջ վրացական հասարակությունը չեն», – ասաց Մաիսայան։

Մինչդեռ Մելիքյանը նշեց, որ այս պահին գործող «Վրացական երազանք» կուսակցության ծրագրերի երկու տարբերակ կա։

Կա՛մ հիմա ինչ արվում է ժամանակավոր է, ու հիմնական փոփոխությունները պետք է տեղի ունենան 2020 թվականի հոկտեմբերին` ընտրությունների արդյունքներով։ Կա՛մ ամեն ինչ հիմա է արվում ու վերջնական շտկումները հաջորդ տարի կլինեն։