ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ
«Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետևողականորեն և մինչև վերջ»,– նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա փետրվարի 21–ին բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին որոշում է ընդունել։ Եթե մինչև հիմա այդ հարցերով զբաղվել են զինված ուժերը, ապա հիմա այդ գործընթացին է միացել նաև մասնավոր հատվածը։ Այսպիսով, Հայաստանի 24 զորամասում սննդակարգի մատակարարմամբ կզբաղվի մասնավոր ընկերությունը։
Վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել. զինվորներն ընթրում են նոր սննդակարգով