Ասուլիս. «Ո՞վ է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի լավագույնը»

Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված սեպտեմբերի 8-ին Երևանում կայանալիք «Զբոսաշրջային Հայաստան 2019» 6-րդ մրցանակաբաշխությանը:
Sputnik

Ինչպե՞ս է զարգանում էքստրեմալ զբոսաշրջությունը Հայաստանում: Պահպանվու՞մ են արդյոք ժողովրդական ավանդույթները: Ինչպե՞ս է զարգանում զբոսաշրջությունը Արցախում: Այս և այլ հարցերին կպատասխանեն միջոցառման ղեկավար Անահիտ Գևորգյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ««Армения туристическая» ամսագրի գլխավոր տնօրեն Ռուբեն Փաշինյանը և «ՕԴԱԿ» ընկերության տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: