ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում։
«Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս Արցախում, Հայաստանում և Սփյուռքում»,– լուսանկարին կից գրել է Սարգսյանը։
Ավելի վաղ նա շնորհավորական ուղերձ էր հղել Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայաստանի ու Արցախի միջև ոչ ոք չի կարող սեպ խրել. Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում է
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։
«Եվ այսօր էլ համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին». Բակո Սահակյան