Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Մամուկա Բախտաձեն, որը պաշտոնավարում էր 2018 թվականի հունիսից, կարծում է, որ այդ պաշտոնում արդեն ավարտել է իր առաքելությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբեր — Sputnik. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել, կառավարությունը դադարեցնում է լիազորությունները։

Համագործակցության նոր ձևաչափ. ինչու են Փաշինյանն ու Բախտաձեն հանդիպել Ենոքավանում

«2018-ին Վրաստանի վարչապետի պաշտոնում իմ առաջադրման նպատակը և հիմնական մանդատը երկրի համար ռազմավարական զարգացման շրջանակի ստեղծումն ու իրականացումն էր, որը կապահովեր առաջիկա տարիներին մեր պետական նպատակների իրագործումը և կդառնար երկրի զարգացման ուղեցույցը: Զարգացման ռազմավարական շրջանակը ստեղծված է և, հետևաբար,  որոշում եմ ընդունել պաշտոնը լքելու մասին, քանի որ կարծում եմ, որ իմ առաքելությունն այս փուլում կատարել եմ», – գրել է Բախտաձեն։

Նրա խոսքով` Վրաստանն այսօր, ինչպես երբևէ լիարժեք համախմբման կարիք ունի։

Վրացահայ պատգամավորը պատահաբար հայտնվել է ուղիղ եթերում գայլի «զգեստով»

«Համոզված եմ, որ դա է հաջողության միակ բանաձևը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի ամբողջ հասարակությանը։ Հավատում եմ, որ միասին մենք կկարողանանք ամեն ինչ։ Թող Աստված օրհնի Վրաստանը», – նշել է Բախտաձեն։

Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից

Բախտաձեն 2012 թվականից  Վրաստանի 4-րդ վարչապետն է, որը հրաժարական է տվել։

Վրացական ԶԼՄ–ների վարկածով` վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան։