«Ռոման» ուզում է հրավիրել Հենրիխ Մխիթարյանին. ինչն է կաշկանդում ակումբին

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը մտադիր է համալրել իր գրոհող կիսապաշտպանների շարքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ուզում է հրավիրել իր թիմ։ Այդ մասին հայտնում է բրիտանական Mirror–ը։

Հենրիխ Մխիթարյանը քիչ էր մնում` տեղափոխվեր «Լիվերպուլ». Առուստամյանը բացել է փակագծերը

Արդյոք Մխիթարյանին կվարձակալեն, թե ոչ, հայտնի կդառնա մինչև օրվա վերջ։ Սեպտեմբերի 2-ին Ա սերիայում փակվում է խաղացողների անցման համար բացված տրանսֆերային պատուհանը։

Պրեմիեր լիգայում այն փակվել էր օգոստոսին, և անգլիական ակումբները չեն կարող ֆուտբոլիստների ընդունել, սակայն տալու իրավունք դեռ ունեն։ «Արսենալից» արդեն իսկ երկու պաշտպան է հեռացել. իսպանացի Նաչո Մոնրեալը վերադարձել է տուն և խաղալու է «Ռեալ Սոսեդադում», իսկ եգիպտացի Մոհամմեդ Էլնեինին վարձակալության է տրվել  թուրքական «Բեշիկթաշին»։

Մխիթարյանը միշտ չէ, որ ընդգրկվում է «Արսենալի» հիմնական կազմում, սակայն մեկնարկային խաղաշրջանում  նա մասնակցել է 4 խաղերից 3-ին, այդ թվում` փոխարինման դուրս եկել «Տոտենհեմի» հետ կիրակնօրյա դերբիում (2:2)։ Մխիթարյանը փոխարինեց ռմբարկու Ալեքսանդր Լակազետին, որը վնասվածք էր ստացել։

Ռուս միլիարդատերն ուզում է Մխիթարյանին «Սոչի» ակումբ հրավիրել

Ամենից զատ, իտալական «Ռոմային» կարող է հետ պահել Մխիթարյանի բարձր աշխատավարձը։ Մխիթարյանը շաբաթական 200 հազար ֆունտ է ստանում, նշում է Mirror–ը։

Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» կամային ոչ-ոքի գրանցեցին «Տոտենհեմի» հետ խաղում

Մխիթարյանը զինագործների հետ խաղալու 1.5 տարվա ընթացքում խաղադաշտ է դուրս եկել 590 անգամ, 13 փոխանցման և 9 գոլի հեղինակ է։

Մխիթարյանի տեղափոխման մասին լուրերը հաստատում են նաև իտալական պարբերականները։ Il Romanista ֆուտբոլային կայքը նշում է, որ հռոմեական ակումբը շարունակում է բանակցել։

«Մխիթարյանն իրեն լավագույնս է դրսևորում որպես գրոհող կիսապաշտպան, կենտրոնում կամ եզրում, և կարող է տեղավորվել մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի 4-3-2-1 սխեմայում», – գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ դեռ «Մանչեսթերից» դուրս գալուց հետո էին լուրեր շրջանառվում այն մասին, որ Մխիթարյանը կարող է իտալական թիմերում հանդես գալ։ Այն ժամանակ խոսվում էր նրա` «Ինտեր» տեղափոխվելու մասին, սակայն դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել ,ԶԼՄ–ների պնդմամբ` պատճառը դարձյալ Մխիթարյանի բարձր  աշխատավարձն է եղել։