Հայտնի է` ով կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Ռուսական ըմբշամարտի խառը ոճի ըմբիշ Արման Ծառուկյանը տոնել է UFC-ում իր առաջին հաղթանակը

«Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչը կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, մարզչական շտաբում կմնա նաև Գևորգ Ալեքսանյանը»,–հայտնում է կոմիտեն։

Հիշեցնենք, որ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը օգոստոսի 27-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր իր հրաժարականի մասին։

Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 1999 թվականից։