ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի-Sputnik. Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«ԶՈւ գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությանը, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների արդյունքներին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Գլխավոր շտաբի պետը նաև զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել խաղաղ ծառայություն։