Գյումրու աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրը մեղադրվում է նրա սպանության մեջ․ նոր մանրամասներ

Միջադեպի հիման վրա քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով։ Ոստիկանության աշխատակիցները հրահանգ են ստացել ձերբակալել հանցագործության մեջ մեղադրվող մորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում աղբանոցի մոտ մահացած հայտնաբերված 1,5 տարեկան երեխայի մորը կասկածում են դստեր սպանության մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ոստիկանները հայտնաբերել են Գյումրու աղբանոցում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի մորը

Հիշեցնենք, որ Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում երեկ մոտ 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել:

Ոստիկանները կնոջը բերման էին ենթարկել Գյումրու Շիրակացի փողոցից։

Ըստ որոշ տեղեկությունների` մայրը երեխային նետել է մոտակա աղբարկղը, բայց նրա դին հայտնաբերել են քաղաքային աղբանոցում։

Հավանաբար աղբատար մեքենան նրան աղբի հետ միասին տարել է Բուլվարային թաղամասի աղբանոց: Երեխայի ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված են եղել: Քննիչները միանգամից քրեական գործի համար նյութեր են սկսել պատրաստել։

Գյումրու աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրն ամուսնալուծված է. նոր մանրամասներ

Փոքրիկի մահվան հանգամանքները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։

Գլխավոր դատախազությունում նշեցին, որ միջադեպի հիման վրա քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով։ Ոստիկանության աշխատակիցները հրահանգ են ստացել ձերբակալել հանցագործության մեջ մեղադրվող մորը։

Մոսկովյան աղբանոց–բնակարանում 4 երեխայի են հայտնաբերել. տեսանյութ
Հետաքննության տվյալների համաձայն՝ կասկածյալն ամուսնալուծվել է մեկ ամիս առաջ, գործազուրկ է, հոգենևրոլոգիական դիսպանսերում հաշվառված չէ։