ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը , խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Ինքնաթիռի 118 ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: «Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա»,- գրել է նա։
Մոսկվա–Փարիզ չվերթն իրականացնող Air France–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ըստ Խաչատրյանի` այս պահին քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։