Նստարանները լինեն, դնելու տեղ կգտնվի. քաղաքապետարանը 82 մլն-ի նստարան է պատվիրել

Քաղաքապետարանի պատվիրած նստարանների տեղադրման հասցեները դեռ հայտնի չեն: Դրանք պարզ կլինեն միայն պատվիրված նստարանների տեղադրման աշխատանքների ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն օգոստոսի 20-ին պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ձուլարանի հետ: Պետգնումների հրապարակման պաշտոնական կայքում տեղադրված պայամանգրի համաձայն, քաղաքային իշխանությունը ձուլարանին Yerevan.am գրությամբ 500 թուջե նստարան է պատվիրել:

Տղամարդն իրեն կրկին մեխել է հրապարակի նստարանին. ի՞նչն է նրան դրդել այդ քայլին

Ամբողջ պատվերը քաղաքային բյուջեին արժեցել է 82 200 000 դրամ, յուրաքանչյուր նստարանը» 164 000 դրամ: Պատվերը ձուլարանը պետք է իրականացնի փուլ առ փուլ: Վերջին 200 նստարանի պատվերի իրականացման վերջնաժամկետն, ըստ պայմանագրի` 2019թ-ի դեկտեմբերի 10-ն է: Իսկ թե Երևանի ո՞ր հատվածներում են տեղադրվելու պատվիրված 500 նստարանները, դեռ պարզ չէ: Ինչպես նշված է հրապարակված տվյալներում` «հասցեները պարզ կդառնան նստարանների տեղադրման աշխատանքների ընթացքում»:

Նշենք, որ Yerevan.am գրությամբ նստարաններ մայրաքաղաքում սկսել են տեղադրել 2012թ-ից: Դրանք միշտ գնվել են նույն «Նիկոլ Դուման» ընկերությունից: Ի դեպ, նույն նստարանների մանրածախ գինն արտադրող ընկերությունում 174 000 դրամ է: