Նիկոլ Փաշինյանը հարազատ դպրոցում է. վարչապետի առաջ դռները չբացվեցին

Իջևանյան դպրոցի դռները չբացվեցին նույնիսկ ՀՀ վարչապետի առաջ: Դպրոցում Փաշինյանի այցին չէին սպասում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային շրջայցի ընթացքում չի դիմացել գայթակղությանն ու այցելել է հարազատ դպրոց:
Այս մասին նա պատմեց  Facebook-յան ուղիղ եթերի ընթացքում: «Անցնում էինք Իջևանով, հասանք իմ դպրոցի մոտ, ու ես չդիմացա գայթակղությանը, որոշեցի մտնել մեր դպրոց»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը փորձեց գտնել իր դասասենյակը, բայց չհաջողվեց, պարզվեց՝ դպրոցի մի հատվածում վերանորոգման աշխատանքներ են, ու դռներն այդ պատճառով փակ են:

Կառավարությունը նախակրթարաններ է բացել Գեղարքունիքի մարզի դպրոցներում. լուսանկարներ

«Առանց ստուգելու մտանք եթեր ու, փաստորեն, պարզվեց՝ դռները փակ են»,- ասաց Փաշինյանը և դպրոցի աշխատակիցներին խնդրեց, որ բացեն դրանք: Սակայն բանալին «տնտեսվարի» մոտ էր, նա էլ դպրոցում չէր։ 
Այսպիսով, հարազատ դասասենյակի փոխարեն Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում հետևորդներին ներկայացրեց իր ամենասիրելի՝ աշխարհագրության դասարանն, ու այն սենյակը, որը խորհրդային տարիներին «կարմիր անկյուն» էր կոչվում:

«Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ». վարչապետը սահմանամերձ գյուղերից մեկում է

Ապա, Փաշինյանը ներողություն խնդրեց, որ առանց նախապես տեղեկացնելու այցելել է դպրոց, և ուղիղ եթերում ներկայացրել իր հարազատ կրթօջախը: