ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի առաջիկայում։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, գրում է Mehr գործակալությունը։
«ՀՀ վարչապետը նախագահ Ռոհանիին հրավիրել է Հայաստան և Իրանի նախագահը կայցելի Հայաստան կայցելի առաջիկա շաբաթների ընթացքում»,-ասել է Սաջադին։
Հիշեցնենք` փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Թեհրան։ ՀՀ վարչապետը Թեհրան էր մեկնել ԻԻՀ նախագահի հրավերով։