ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր ուշացել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա կիրակնօրյա ուղերձից: Այդ մասին հայտնում է CNN-ը։
Ուշացման պատճառը Պապի Վատիկանի նստավայրի վերելակի խափանումն է եղել։
Շուրջ 25 րոպե կաթոլիկների հոգևոր առաջնորդը վերելակում արգելափակված է մնացել:
Նա ներողություն է խնդրել հրապարակում հավաքվածներից և բացատրել ուշացման պատճառը:
«Սիրելի եղբայրեր և քույրեր, բարի լույս: Նախևառաջ պետք է ներողություն խնդրեմ ուշանալու համար: Ինձ մոտ անկանխատեսելի հանգամանքներ էին առաջացել: Ես 25 րոպե արգելափակված էի վերելակում»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:
Հայկական երկարակեցություն` առանց կենսահավելումների. ինչու պետք է մարդն ապրի 120 տարի
Պարզվել է` վերելակը խափանվել է հոսանքի անջատման հետևանքով: Վերելակում արգելափակված հոգևորականին դուրս են բերել փրկարարները` շուրջ 25 րոպե աշխատելուց հետո։