Հենրիխ Մխիթարյանը քիչ էր մնում` տեղափոխվեր «Լիվերպուլ». Առուստամյանը բացել է փակագծերը

Մխիթարյանի նախկին ներկայացուցիչ Դմիտրի Սելյուկը մամուլում որոշ բացահայտումներ է արել, թե ինչու Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ», և ոչ թե «Լիվերպուլ», ինչպես սպասվում էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քիչ էր մնում տեղափոխվեր Անգլիական «Լիվերպուլ»: Այս մասին Match TV-ի Инсайдеры հաղորդման ժամանակ Նովել Առուստամյանին տված հարցազրույցում ասել է Մխիթարյանի նախկին ներկայացուցիչ Դմիտրի Ավելուկը:

Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» կամային ոչ-ոքի գրանցեցին «Տոտենհեմի» հետ խաղում

«Երբ Մխիթարյանը «Շախտյորում էր, որտեղ ես էի նրան տարել, գրեթե պայմանավորվել էի, որ նա տեղափոխվեր «Լիվերպուլ»: Բայց այդ պահին տեղի ունեցավ Թբիլիսի հետ միջադեպը, երբ ոչ ճշգրիտ վարվեցին»,- ասել է Ավելուկը:

Նա մանրամասնել է, որ իրենց խաբել են գումարի հարցում: Բայց քանի որ «Հենրիխը շատ պարկեշտ մարդ է», ու նրա վրա այդ ընթացքում շատ մեծ ճնշումներ են սկսել գործադրել, Սելյուկը Մխիթարյանին ասել է, որ նրա հետ որևէ խնդիր չունեն:

Դմիտրի Սելյուկը դարձյալ ընդգծել է, որ «Լիվերպուլի» հետ Հենրիխի տրանսֆերի հարցում ամեն ինչ գրեթե համաձայնեցված էր, և մնում էր միայն «Շախտյորի» սեփականատեր Ախմետովի համաձայնությունը:

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

2018թ-ի հունվարին Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Արսենալ» ակումբի հետ:

Ըստ հայտարարված տվյալների` նրա աշխատավարձ պայմանագրով ամրագրվել է շաբաթական 142 000 եվրո: