ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. «18+» կարաոկե ակումբի մոտ անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի գիշերը` ժամը 04:00-ի սահմաններում։
Ահազանգի հետքերով Տերյան փողոց մեկնած ոստիկանները բերման են ենթարկել ծածկռտուքի մասնակից Երևան քաղաքի բնակիչներ 28-ամյա Հրայր Հարությունյանին, որն աչքի շրջանում վնասվածք է ունեցել, 20-ամյա Ռազմիկ Միքայելյանին, որի թևերի վրա եղել են արյունոտված վերքեր և 31-ամյա Արտակ Սախոյանին:
Ոստիկանները պարզել են, որ Հարությունյանի և Սախոյանի միջև դիմելաձևի պատճառով առաջացած լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի:
Վիճաբանություն Խնձորեսկում. 20-ամյա երիտասարդը դանակի երեք հարված է հասցրել ընկերոջը
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով` հիշյալ անձինք հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալ: