ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, Ժամը 18:00-ի սահմաններում:
Խաչիկ գյուղի բնակիչ, 16-ամյա Սիրեկան Ա.-ն, վարելով Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան, Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 20-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի մի քանի պտույտ գործելով, հայտնվել ձորակում:
Վթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը հայտնվել է փշալարերի մեջ, մյուսը՝ դաշտում
16-ամյա վարորդն ու նրա ուղևորը՝ նրա հասակակից ու համագյուղացի Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:
Ավելի ուշ Դավիթ Հ.-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ավտոմեքենայի վարման վկայական ստանալու տարիքը 18 տարեկանն է: